Բազմաֆունկցիոնալ և հետաքրքիր խաղեր կազմակերպելու համար երբեմն շատ քիչ բան է անհրաժեշտ։ Օրինակ՝ այսօրվա խաղը ոչ միայն երեխային զբաղացնելու լավ հնար է, այլև նախադպրոցական կարևոր վարանք է։ Եվ այն իսկապես շատ հեշտ է կազմակերպել։ Եթե ձեռքի տակ կա թուղթ, գրիչ և մանր առարկաներ, ինչպես օրինակ՝ քարեր, կոճակներ, լոբու հատիկներ կամ նմանօրինակ որևէ այլ բան, ապա համարեք խաղը սկսված։
Թղթի վրա գրիչով նկարեք տարբեր պատկերներ, ուղիղ և ալիքաձև կամ ճառագայթաձև գծեր, ինչպես որ կպատկերացնեք։ Այնուհետև տվեք երեխային մանր առարկաները և առաջարկեք գծերի վրա շարել՝ հնարավորինս չշեղվելով պատկերների ձևերից։
Այս խաղ֊վարժանքը օգնում է երեխային կողմնորոշվել թղթի տարածական չափումներում, հետևել գծերին, ուղիղ գծեր կամ մտածված կորություններ ստանալ։ Նման խաղերը աստիճանաբար սովորեցնում են ձեռքը գրին, և երեխան դպրոց գնալիս առավել պատրաստված է լինում։
No comments:
Post a Comment