Պղպջակներ բոլորն են սիրում այնպես չէ՞։
1. Իսկ գիտե՞ք, որ եթե ձեր փոքրիկի հետ տանը միասին պատրաստեք պղպջակի օճառաջուրը, դուք նրան կսովորեցնեք շատ կարևոր մի բան. պատրաստել, ինքնուրույն ստեղծել այն, ինչ անհրաժեշտ է՝ խանութի պատրաստի իրերը գնելու փոխարեն։ Կսովորեցնեք լինել ստեղծարար և բացահայտել պատճառահետևանքային կապերը, օրինակ այն, որ մի քանի բան իրար խառնելով կարելի է ստնալա նոր նյութ։ Դա այլ կերպ կարող եք անվանել նաև գիտափորձ փոքրիկների համար։ ^_^
2. Իսկ գիտե՞ք, որ եթե պղպջակների հեղուկին ավելացնեք ներկանյութ, ապա պղպջակները անհետ հօդս ցնդելու փոխարեն կարող են մնայուն հետք թողնել թղթին և ձեր փոքրիկի երևակայության մեջ։ Գույները սովորեցնելու, երեխայի գունընկալումը զարգացնելու զվարճալի մեթոդ է սա։
3. Իսկ գիտե՞ք, որ այսօր երեխայի խաղերի մեջ օգտագործելով հին և ոչ պիտանի իրեր, դուք մեծ ներդրում եք կատարում ուղղված ոչ միայն երեխայի ապագային, այլև բնության պահպանմանը։
4. Գիտեի՞ք որ պղպջակներ փչելը նաև կարևոր շնչառական վարժություն է երեխայի համար, որը նպաստում է խոսքային ապարատի զարգացմանը։
Դե, եթե դուք՝ սիրելի մայրիկներ, ոգևորված եք և անհամբեր, անցնենք բուն խաղի նկարագրությանը։
Պղպջակներով կտավ ստեղծելու համար անհրաժեշտ է՝
Իսկ եթե չգիտեք, թե ինչպես պատրաստել պղպջակի օճառաջուր, ներկայացնեմ ամենահեշտ և ամենաարագ պատրաստվող բաղադրատոմսը։

- օճառաջուր,
- ներկանյութ,
- պլաստիկ շիշ,
- ցանցկեն գործվածք,
- մեծ, հաստ թուղթ։
Օճառաջուրը պատրաստելուց հետո այն երկու կամ ավել մասերի բաժանեք, նայած թե քանի գույն եք ցանկանում ստանալ և ամեն տարրայում օճառաջրին որևէ գույնի ներկ ավելացրեք։ Կարող եք օգտագործել գուաշ կամ սննդային ներկանյութ։ Այնուհետև մեջտեղից կտրեք պլաստիկ շիշը և կտրված մասից փակցրեք ցանցկեն գործվածքը։ Ամեն ինչ պատրաստ է։
Այժմ կարող եք փռել թուղթը, շիշը ստորին հատվածով թաթախել գունավոր օճառաջրի մեջ և փչել թղթի վրա։ Ձեր ցանցից դուրս կգան գեղեցիկ և մեծ պղպջակներ, որոնք, պայթելով թղթի վրա, և՛ կզվարճացնեն բալիկին և՛ գեղեցիկ հետքեր կթողնեն։ Իհարկե, որքան շատ գույն ավելացնեք, այնքան հեաքրքիր կստացվի կտավը։ Այս խաղը շատ հարմար է նաև մի քանի երեխայի հետ միաժամանակ խաղալու համար։
Իսկ եթե չգիտեք, թե ինչպես պատրաստել պղպջակի օճառաջուր, ներկայացնեմ ամենահեշտ և ամենաարագ պատրաստվող բաղադրատոմսը։
Վերցրեք մեկ բաժակ ջուր, ավելացրեք կես բաժակ աման լվալու հեղուկ և մեկ ճաշի գդալ շաքարավազ։ Իհարկե, լավ փչվող հեղուկ ստանալու մի քանի գաղտնիք կա.
ա) ծորակի ջրի փոխարեն օգտագործեք եռացրած ջուր, որպեսզի ջուրը հնարավորինս զտված լինի, և ավելորդ տարրերը չխանգարեն պղպջակի գոյացմանը,
բ) շաքարավազն օգնում է, որպեսզի պղպջակները «ամուր» լինեն, բայց եթե երեխան փոքրիկ է, ավելի լավ է շաքարավազ շատ չլցնել, որպեսզի երեխան հեշտությամբ փչի պղպջակները,
գ) օճառաջուրն ավելի լավ է մեկ օր առաջ պատրաստել և մինչ օգտագործումը դնել սառնարան։
Դե ինչ, ստեղծագործական֊պղպջակային թռիչքներ եմ մաղթում։ :)
No comments:
Post a Comment