Երեխային կարելի է փոքրուց սովորեցնել, որ սպառողական վարքից առավել հետաքրքիր է ստեղծագործական մոտեցումը, երբ ինքդ ես ստեղծում այն, ինչ քեզ պետք է, օրինակ՝ սեփական խաղալիքը։ Պատկերացրեք, որ անգամ 1 տարեկան փոքրիկը կարող է մեծերի օգնությամբ իր համար խաղալիքներ պատրաստել, ինչը օգտակար է ոչ միայն մտավոր, ֆիզիկական առումներով, այլև դաստիարակչական բաղադրիչ ունի։
Դե ինչ, ներկայացնեմ հեշտ պատրաստվող «խաղալիքի» մի տարբերակ։ Խանութներում մեծ պահանջարկ ունեն ձեռքի փոքրիկ գնդակները՝ լցված տարբեր հեղուկներով, մանր գելային գնդակներով կամ ալյուրով։ Իսկ ինչո՞ւ չպատրաստել նմանատիպ խաղալիքներ տանը՝ մաքուր և անվտանգ նյութերից։ Չէ՞ որ ընդամենն անհրաժեշտ է ունենալ.
Եթե արդեն իսկ ձեռքի տակ ունեք անհրաժեշտ պարագաները, հարմարավետ նստեք երեխայի հետ խաղի համար նախատեսված ծածկոցին և առաջարկեք փոքրիկին ընտրել, թե որ գույնի փուչիկի մեջ ինչ է լցնելու։ Այնուհետև ցույց տվեք, թե ինչպես պետք է հատիկեղենը ձագարով լցնի փուչիկի մեջ։ Երբ փուչիկը լցված է, ամուր կապեք բերանը և անցեք հաջորդին։
Բոլոր փուչիկները լցնելուց հետո խաղը ոչ թե ավարտվում է, այլ նոր սկսվում։ Այժմ առաջարկեք երեխային փակ աչքերով վերցնել փուչիկներից որևէ մեկը ևշոշափեոլով գուշակել, թե ներսում ինչ է։ Արեգը և ես իսկապես զվարճացանք գուշակումներն անելիս։ Այնուհետև կարող եք ընտանիքի անդամներին կամ այլ հարազատների ևս ներգրավել խաղում՝ առաջարկելով գուշակել, թե որ փուչիկի մեջ ինչ կա լցված։ Երեխային ոչ միայն բուն խաղը շատ կգրավի, այլև այն փաստը, որ մեծահասակները զբաղվում են իր պատրաստած խաղալիքներով։
Դե ինչ, ներկայացնեմ հեշտ պատրաստվող «խաղալիքի» մի տարբերակ։ Խանութներում մեծ պահանջարկ ունեն ձեռքի փոքրիկ գնդակները՝ լցված տարբեր հեղուկներով, մանր գելային գնդակներով կամ ալյուրով։ Իսկ ինչո՞ւ չպատրաստել նմանատիպ խաղալիքներ տանը՝ մաքուր և անվտանգ նյութերից։ Չէ՞ որ ընդամենն անհրաժեշտ է ունենալ.
- մի քանի տեսակի հատիկեղեն,
- համապատասխան քանակով փուչիկներ և
- ձագար։
Ես խաղի համար նախատեսել էի բրինձ, ոսպ, հնդկաձավար և փոխինձ։
Բոլոր փուչիկները լցնելուց հետո խաղը ոչ թե ավարտվում է, այլ նոր սկսվում։ Այժմ առաջարկեք երեխային փակ աչքերով վերցնել փուչիկներից որևէ մեկը ևշոշափեոլով գուշակել, թե ներսում ինչ է։ Արեգը և ես իսկապես զվարճացանք գուշակումներն անելիս։ Այնուհետև կարող եք ընտանիքի անդամներին կամ այլ հարազատների ևս ներգրավել խաղում՝ առաջարկելով գուշակել, թե որ փուչիկի մեջ ինչ կա լցված։ Երեխային ոչ միայն բուն խաղը շատ կգրավի, այլև այն փաստը, որ մեծահասակները զբաղվում են իր պատրաստած խաղալիքներով։
«Գուշակիր, թե կարող ես» խաղից հետո ձեր փուչիկները միշտ ձեռքի տակ կլինեն որպես ռելաքսացիոն գնդակներ՝ հաճելիորեն մերսելով փոքրիկի և ոչ միայն փոքրիկի մատները։ Ընդ որում, երեխան հավանաբար կառանձնացնի փուչիկներից մեկը, որի զգացողությունը հատկապես հաճելի է։ Օրինակ՝ Արեգի ամենասիրելի գնդակ֊փուչիկը կարմիրն է, որը լցված է փոխինձով, իսկ ինձ ամենից շատ ոսպ֊գնդակը դուր եկավ։ Եթե փորձեք ինքներդ պատրաստել, անպայման մեկնաբանություններում պամեք, թե ձեր սիրելի գնդակը որն է։
No comments:
Post a Comment