Փայլփլուն սոսինձները փոքրիկների գրենական պիտույքների հավաքածուում իրենց պատվավոր տեղը պիտի ունենան, քանի որ դրանք ստեղծագործական լայն հնարավորություններ են ընձեռում թե՛ հենց երեխաներին և թե՛ խաղը կազմակերպող մեծահասակին։
Օրինակ, փայլփլուն սոսինձները շատ օգտակար են եղել «աստղերը շշի մեջ» թերապևտիկ-ժամանցային խաղը կազմակերպելիս, բայց դրանք պակաս կարևոր չեն նաև ամենասովորական նկարչության և ձևավորման աշխատանքներում։
Տղաս փայլփլուն սոսինձները առաջին իսկ ծանոթությունից շատ սիրեց և մինչ օրս մեծ հաճույքով զբաղվում է դրանցով։
Այսպիսի սոսինձներով կարելի է՝

- գեղեցիկ պատկերներ ստանալ,
- բացիկներ և կոլաժներ ձևավորել։
Այս սոսինձները խիստ օգտակար են՝
- մատիկների մկանները մարզելու համար, քանի որ տարրաները սեղմելով և ուժ գործադրելով է հնարավոր պարունակությունը դուրս բերել,
- մատների ծայրերի զգայարանները աշխատացնելու համար, քանի որ սոսնձանյութի մեջ եղած փայլերը մերսող էֆեկտ են ունենում, եթե երեխան մատիկներով է նկարում, ինչպես դա անում է Արեգը այս տեսանյութում։
Ահա և Արեգի պատրաստած նկարներից :)
No comments:
Post a Comment