Առաջարկում եմ հենց այսօր գնումների գնալիս մտնել մոտակա «կենդանիների աշխարհ» խանութը, և 100դրամով գնել մի փաթեթ թեփ (սովորաբար ծովախոզուկների համար են վաճառում): Եթե սա արդեն արեցիք, ձեզ մնում է ճարել.
- 1 փոքր արկղ (կոշիկի տուփը շատ հարմար չափ է) կամ խորություն ունեցող որևէ տարրա,
- խաղալիք թռչուն, կարող եք ինքներդ պատրաստել,
- որդեր պատրաստելու համար որևէ նյութ (կարող եք անգամ թղթից կտրատել, կամ հաստ թելերից ստանալ, բայց ամենաիդեալական տարբերակը նկարներում ցուցադրված դեկորատիվ փայտիկներից, որոնք բարակ մետաղալարերից են պատրաստված, իսկ վրայից փափուկ սինթետիկ մատերիալ է․ նման բաներ վաճառում են ձևավորման խանութներում, ինչպես նաև գրենական պիտույքներ ներկայացնող որոշ խանութներում, օրինակ՝ Բուկինիստում),
- խոհանոցային աքցան։
Մնացածը՝ ըստ բեմադրության կամ երևակայության։ Օրինակ, առաջին անգամ երբ խաղացինք Արեգի հետ այս խաղը, հիմնական շեշտադրումը զգայարանների վրա էի դրել՝ թեփի հոտն էինք շնչում, մատիկներով շոշափում, հետո աքցանով աշխատում, որդերին կամ ինչպես խաղի մեջ էի ասում՝ չարաճճի ճիճուներին ձեռքով բռնում և այլն։ Իսկ բուն խաղի սցենարը պարզ էր, կերակրում ենք քաղցած ծիտիկին (երեխան ընթացքում սովորում է, որ թռչունները որդերով են կերակրվում)։
Երկրորդ անգամ մի փոքր ընդլայնեցինք խաղը՝ ծիտիկներն արդեն երկուսն էին, նրանք ունեին բուն, ուր կային նաև ձվիկներ, որոնցից պիտի դուրս գային իրենց փոքր քույրն ու եղբայրը։ Ծիտիկները քաղցած էին, քանի որ մայրիկ ծիտիկը գնացել էր աշխատանքի և մի փոքր ուշանում էր։ Ընթացքում պատմեցի նաև, որ անձևրորդերը հայտնվում են անձրևից հետո, բայց եթե հողը (թեփը) փորենք, անգամ առանց անձրև եղանակի դեպքում թաքնված խորքերից կարող ենք որդեր գտնել (այս սցենարի դեպքում նախապես թեփի մեջ թաքցրեք որդերը)։
Այս խաղը թե՛ շատ ուշագրավ է և զբաղեցնում է փոքրիկին, թե՛ շատ ինֆորմատիվ է, ինչպես նաև հոգատարություն է սերմանում կենդանիների հանդեպ։ Հատկապես եթե երեխան չունի տնային կենդանի, կարող է իր հոգածության առարկան դարձնել խաղալիք ծիտիկին՝ զանազան համակարգչային կենդանիների փոխարեն (ինչպես օրինակ խոսող Թոմն է)։

No comments:
Post a Comment