Սիրելի ծնողներ, ձեր փոքրիկները տեսել են, որ իրենց ընկերը ձկնիկներ բռնելու հավաքածու ունեն և անվերջ խնդրո՞ւմ են ձեզ գնել նույնից։ Կամ գուցե նրանք ունեն նմանատիպ խաղալիք, բայց փչացրել են կամ էլ հոգնել և այլևս չեն խաղում։
Բոլոր դեպքերում էլ առաջարկում եմ երեխային զբաղեցնել ձկնորսության նոր և անսովոր ձևով, որը՝
• ծախսատար չէ,
• անհրաժեշտ չէ պարբերաբար մարտկոցներ փոխել,
• իրական ջրով խաղալու հնարավորություն է ստեղծում, ինչը երեխաները շատ են սիրում
և իհարկե
• զարգացնում է երեխաների երևակայությունը, մանր շարժողականությունը և աչք ու ձեռք համաժամանակյա շարժունակությունը։
Այս խաղի իրագործման համար հատկապես աղջիկների մայրիկներն անգամ խանութ գնալու կարիք չեն ունենա. վստահաբար տանը շատ ունեք մազերի հյուսքերի համար նախատեսված մանր ռեզիններ (տղաների մայրիկներին խորհուրդ եմ տալիս անհապաղ գնել մի փաթեթ մանր ռեզին, քանի որ դրանցով կարող եք նաև այլ զարգացնող խաղեր խաղալ)։
Ամեն ինչ շատ պարզ է, վերցնում ենք մի աման ջուր, մեջը լցնում հյուսքերի ռեզինները և երեխային տալով որևէ փայտիկ (ես չինական փայտիկ եմ օգտագործել)՝ առաջարկում նրան որսալ «ձկնիկ» ռեզիններին։
Խաղը կարելի է խաղալ ինչպես մենակ, այնպես էլ մինչև չորս հոգով, ինչը մրցակցային և էլ ավելի ոգևորիչ կդարձնի ընթացքը։

No comments:
Post a Comment