Ուրախ եմ հայտնել, որ մեկնարկում եմ նոր շարք՝ «Ո՞ւր այցելել»։ Այս խորագրի ներքո կանդրադառնամ այն վայրերին, ուր Արեգի հետ պարբերաբար լինում ենք և կպատմեմ մեր տպավորությունների մասին։
Շարքի բացումը ուզում եմ սկսել «Playroom» մանկական ժամանցի և զարգացման կենտրոնից, ուր Արեգի, իր զարմուհի Լիդիայի հետ այցելեցինք մի քանի օր առաջ։
Միջավայրն, ընդհանուր առմամբ, շատ տրամադրող է՝ մտերմիկ և լուավոր, գույներն ու ներքին հարդարանքն ընտրված է զուսպ, հանգիստ տոնայնության մեջ։ Խաղալիքները բազմազան են, որակով։
Ընդհանուր առմամբ, նման վայրերին բնորոշ բոլոր բաղադրիչներն առկա են՝ ավազով խաղալու անկյուն, նկարչական անկյուն, վաճառքի կետ, սպասարահ ծնողների համար։ Երեխաները խաղում են կոշիկները հանած, մեծերին թույլատրվում է ներսում ուղեկցել փոքրիկին՝ հագնելով բախիլներ։
Լիդիային, ինչ խոսք, ամենից շատ գրավեցին խոհանոցը և մեծ տնակը։ Արեգը փորձում էր հնարավորինս շատ և տարբեր խաղալիքներով խաղալ։ Իրականում, զբաղվելիքներն իսկապես շատ էին և մեկ ժամը բավարար չէր ամեն ինչ փորձարկելու, տեսնելու համար։
Գնային քաղաքականությունը ստանդարտ է, գործում է թե՛ ժամավճարի և թե՛ աբոնեմենտի տարբերակը։ Ժամանցից բացի ունեն նաև կանոնավոր գործող խմաբկներ, որոնք շաբաթական երեք անգամ 2 ժամ տևողությամբ պարապմունքներ են ունենում։ Խմբակները, որքանով որ տեղյակ եմ, բազմապրոֆիլ են՝ պար, երգ, նկարչություն, խոսքի զարգացում և այլն։
Մեր այցելության պահին, ցավոք սրտի, մեզնից բացի այլ երեխաներ չկային, մինչդեռ մենք ուզում էինք ոչ միայն նոր միջավայրում ժամանակ անցկացնել, այլև շփվել այլ երեխաների հետ։ Սակայն, ուրիշ անգամներ կողքով անցնելիս նկատել եմ, որ մարդաշատ է լինում։
Ամփոփելով նշեմ, որ միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելել և ինքս էլ առաջին իսկ հարմար առիթի դեպքում կրկին կտանեմ փոքրիկներին։
Զարգացման կենտրոնը գտնվում է Արզումանյան փողոցի վրա, մանրամասների համար կարող եք այցելել իրենց ֆեյսբուքյան էջ:
Հ.Գ.
Հետագա այցելություններից հետո գուցե կարծիքս փոփոխվի կամ նոր մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն տեսնեմ, այդ պարագայում ևս մեկ անդրադարձ կհրապարակեմ։
Շարքի բացումը ուզում եմ սկսել «Playroom» մանկական ժամանցի և զարգացման կենտրոնից, ուր Արեգի, իր զարմուհի Լիդիայի հետ այցելեցինք մի քանի օր առաջ։
Ընդհանուր առմամբ, նման վայրերին բնորոշ բոլոր բաղադրիչներն առկա են՝ ավազով խաղալու անկյուն, նկարչական անկյուն, վաճառքի կետ, սպասարահ ծնողների համար։ Երեխաները խաղում են կոշիկները հանած, մեծերին թույլատրվում է ներսում ուղեկցել փոքրիկին՝ հագնելով բախիլներ։
Լիդիային, ինչ խոսք, ամենից շատ գրավեցին խոհանոցը և մեծ տնակը։ Արեգը փորձում էր հնարավորինս շատ և տարբեր խաղալիքներով խաղալ։ Իրականում, զբաղվելիքներն իսկապես շատ էին և մեկ ժամը բավարար չէր ամեն ինչ փորձարկելու, տեսնելու համար։
Գնային քաղաքականությունը ստանդարտ է, գործում է թե՛ ժամավճարի և թե՛ աբոնեմենտի տարբերակը։ Ժամանցից բացի ունեն նաև կանոնավոր գործող խմաբկներ, որոնք շաբաթական երեք անգամ 2 ժամ տևողությամբ պարապմունքներ են ունենում։ Խմբակները, որքանով որ տեղյակ եմ, բազմապրոֆիլ են՝ պար, երգ, նկարչություն, խոսքի զարգացում և այլն։
Մեր այցելության պահին, ցավոք սրտի, մեզնից բացի այլ երեխաներ չկային, մինչդեռ մենք ուզում էինք ոչ միայն նոր միջավայրում ժամանակ անցկացնել, այլև շփվել այլ երեխաների հետ։ Սակայն, ուրիշ անգամներ կողքով անցնելիս նկատել եմ, որ մարդաշատ է լինում։
Ամփոփելով նշեմ, որ միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելել և ինքս էլ առաջին իսկ հարմար առիթի դեպքում կրկին կտանեմ փոքրիկներին։
Վրանը, չգիտես ինչու, միայն ինձ հետաքրքրեց, իսկ Լիդիան և Արեգը անտարբեր մնացին -_- |
Զարգացման կենտրոնը գտնվում է Արզումանյան փողոցի վրա, մանրամասների համար կարող եք այցելել իրենց ֆեյսբուքյան էջ:
Հ.Գ.
Հետագա այցելություններից հետո գուցե կարծիքս փոփոխվի կամ նոր մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն տեսնեմ, այդ պարագայում ևս մեկ անդրադարձ կհրապարակեմ։
No comments:
Post a Comment