Խաղալիքը երբեք շատ չի լինում :) և բազմազան խաղալիքների առկայությունն իհարկե կարևոր է։ Սակայն երբեմն կարելի է երեխային զբաղացնելու այլ միջոցներ էլ գտնել։ Այս անգամ առաջարկում եմ փոքր ծախսատարություն, բայց մեծ բազմազանություն ապահովող հնար․ ունենալ գունավոր կոճակների, թելերի և պոմպոնների փոքրիկ հավաքածու, որը ժամանակ առ ժամանակ կլցնի ձեր և երեխայի օրը։
Մինչ խաղերի նկարագրությանն անցնելը, ուզում եմ ներկայացնել բյուջեն։ Ամեն ինչ գնել եմ ամենասովորական թելերի խանութից․
- Ծղոտե թելերի մեկ մետրն արժե 50 դրամ (այստեղ ամեն գույնից 2 մետր է)։
- Պոմպոնները 30-150` ըստ չափի։
- Կոճակները՝ հատը 350 դրամ, բայց շատ հավանական է, որ ի տարբերություն ինձ, դուք տանը հետաքրքիր, գույնզգույն և խոշոր կոճակներ ունենաք և նորերը գնելու կարիք չլինի։
Խաղ 1-ին
Թելն անցկացրու կոճակների միջով։
ա) Ինչո՞ւ ծղոտե թել, քանի որ այն հաստ է և չի ճկվում և փոքրիկ մատիկներին հեշտ աշխատելու հնարավորություն է տալիս։
բ) Ինչո՞ւ մեծ կոճակ, քանի որ անցքերը ևս մեծ են և տես ա) կետ :)
գ) Ինչո՞ւ գունավոր կոճակներ, քանի որ այդպես զվարճալի է։
Խաղ 2-րդ
Ավելորդ է նկարագրել, թե որքան զվարճացանք այս զբաղմունքի ընթացքում։
Խաղ 3-րդ
Փչում ենք պոմպոնները
Պոմպոնները դնում ենք հարթ մակերեսի վրա, օրինակ՝ սեղանին և միաժամանակ երկու կամ ավելի մասնակից փչում են։ Հաղթում է նա, ով ավելի հեռու է գլորում պոմպոնը։ Այն ինչ տեսնում եք լուսանկարում, Արեգի ինքնագործունեության արդյունքն է :D
Եթե երեխան ավելի մեծ է, կարելի է փչել հյութի համար նախատեսված ձողիկներով։ Տղայիս մոտ դա առայժմ չի ստացվում։
Այս խաղը հրաշալի շնչառական վարժություն է և զարգացնում է շուրթերի մկանները։
Խաղ 4-րդ
Գլուխկոտրուկ
Ի՞նչ ունենք արդյունքում՝
- ձեռքերի և մատների ճկունության զարգացում,
- երկու ձեռքով միաժամանակ աշխատելու պրակտիկա,
- մտավարժանք,
- մկանների աշխատանքի խթանում,
- շատ ծիծաղ,
- շատ վազվզոցի,
- քիչ «անգործ» ժամանակ,
- վառ տպավորություններ։
Բոնուս
Չմոռանաք ընթացքում կրկնել գույները, իրերը դասավորել ըստ գույների, խնդրել երեխային, որ, օրինակ, կարմիր կոճակի միջով կարմիր թելը անցկացնի կամ կարմիր պոմպոնը գտնի և դնի կարմիր կոճակի վրա։
Վայելեք գունեղ ժամանցը ^_^
No comments:
Post a Comment