Քանի որ մեր երեխաները փոքրիկ հետազոտողներ են, ովքեր ամեն րոպե զբաղված են աշխարհի բացահայտման հետաքրքիր գորոծով, դիտարկումներ անելուց բացի շատ կարևոր են նաև փորձարկումները։
Եթե ամեն ինչ պատրաստ է, լցրեք ամանի մեջ կաթը, ավելացրեք տարբեր գույների գունանյութեր, բամբակը թաթախեք սպասք լավանալու հեղուկի մեջ, այնուհետև մտցրեք կաթով և գունանյութով լի ամանի մեջ։
Շարունակությամբ ձեզ մնում է պարզապես վայելել արդյունքը և կիսել ձեր երեխայի ոգևորությունը։
Այս տեսանյութում գունավոր կաթ ստանալու իմ և տղայիս առաջին փորձն էր։ Այստեղ ես ընդամենը երկու գույն էի լցրել․ երրորդ գույն ավելացրի մի փոքր ավելի ուշ, երբ երկու գույներն արդեն բավականաչափ խառնվել էին իրար։
Կարող եք փորձել միաժամանակ ավելի շատ գույներ լցնել, հատկապես եթե երեխան մի փոքր ավելի մեծ է (3 և ավելի)։ Եթե ուզում եք հետաքրքիր արդյունքներ ստանալ կամ եթե գիտափորձն աաջին անգամ եք անում, ուղղորդեք երեխային։
Այս հետաքրքիր գիտափորձը հավասարապես ուշագրավ է թե՛ ամենափոքրիկների և թե՛ մեծերի համար։
Այսպիսով, մի քանի զարմանահրաշ րոպե անցկացնելու համար մեզ անհրաժեշտ է՝
- Մեծ մակերեսով, ոչ շատ խորը տարրա,
- Կաթ,
- Սննդային գունանյութ,
- Սպասք լվանալու հեղուկ,
- Փայտիկի վրա փաթաթած բամբակ։

Շարունակությամբ ձեզ մնում է պարզապես վայելել արդյունքը և կիսել ձեր երեխայի ոգևորությունը։
Այս տեսանյութում գունավոր կաթ ստանալու իմ և տղայիս առաջին փորձն էր։ Այստեղ ես ընդամենը երկու գույն էի լցրել․ երրորդ գույն ավելացրի մի փոքր ավելի ուշ, երբ երկու գույներն արդեն բավականաչափ խառնվել էին իրար։
Կարող եք փորձել միաժամանակ ավելի շատ գույներ լցնել, հատկապես եթե երեխան մի փոքր ավելի մեծ է (3 և ավելի)։ Եթե ուզում եք հետաքրքիր արդյունքներ ստանալ կամ եթե գիտափորձն աաջին անգամ եք անում, ուղղորդեք երեխային։
Մի որոշ ժամանակ անց բոլոր գույները վերջնականապես իրար են խառնվում՝ վերածվելով ոչ շատ հաճելի գույնի :) Մեկնաբանեք կատարվող յուրաքանչյուր փոփոխություն և ձեր երեխային հարցեր ուղղեք (դեռևս չխոսող երեխաների պարագայում հնչեցրե հարցը, այնուհետև ինքներդ էլ պատասխանեք)։
Փորձը կատարելուց հետո չմոռանաք պատմել ձեր տպավորությունների մասին մեկնաբանություններում։
No comments:
Post a Comment