Արագ և զվարճալի զբաղմունք օրը հետաքրքիր դարձնելու համար։

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ.
- Սեղանի սրբիչի և կամ զուգարանի թղթի կարտոնե միջուկը,
- ձագար,
- պոմպոններ,
- լայն տարրա։
Գլանաձև կարտոնե միջուկները սկոտչով փակցնում ենք որևէ հարթ մակերեսի՝ դռան կամ ապակու՝ այնպես, որ երեխայի համար հասանելի բարձրության վրա լինի։
Միջուկներից մեկի վրա կարող եք ձագար դնել, որպեսզի երեխան տարբեր փորձառությունների հնարավորություն ունենա։ Գլանակների տակ կարող եք որևէ մեծ աման դնել, որպեսզի պոմպոնները դրա մեջ ընկնեն։
Միջուկներից մեկի վրա կարող եք ձագար դնել, որպեսզի երեխան տարբեր փորձառությունների հնարավորություն ունենա։ Գլանակների տակ կարող եք որևէ մեծ աման դնել, որպեսզի պոմպոնները դրա մեջ ընկնեն։
Այնուհետև երեխային տվեք բաժակով պոմպոններ և առաջարկեք դրանք «խողովակների» միջով գցել։ Ահա և այսքանը, մնացածը թողեք երեխայի նախաձեռնությանը, հետաքրքրությանն ու ստեղծարար մտքին։
Չեք էլ պատկերացնի, թե այս հասարակ խաղը որքան զվարճալի ժամանցի կարող է վերածվել։ Չէ՞ որ երեխաներին միշտ է հետաքրքիր բացահայտել, թե ինչու և ինչպես է տեղի ունենում այս կամ այն բանը։
Ձեր փոքրիկը հավանաբար կփորձարկի մեծ կամ փոքր չափերի պոմպոններ անցկացնել ձագարով, կհասկանա, որ ավելի մեծ իրերը չեն անցնում ավելի նեղ անցքից, նույն գործողությունները կփորձի առանց ձագարի, կփորձի միաժամանակ մի քանի պոմպոն նետել և այլն։
Քանի որ ես և Արեգը մինչ այդ փայլաթիթեղով էինք խաղում, մենք փորձեցինք նաև փայլաթիթեղից գնդիկներ պատրաստել և նետել։
Ձագարի մեջ պտույտներ գործելով ընկնելը, տարրայի միջից դուրս թռչելը՝ ինչ մանրուք ասես կարող է ձեր բալիկի համար դիտարկումներ անելու և զվարճանալու առիթ դառնալ։
Եթե կարտոնե գլանակներ շատ ունեք, կարող եք մեկը մյուսի հետ կապված խողովակներով բարդ կոնստրուկցիաներ ստանալ, ինչը էլ ավելի ուսուցողական և հետաքրքիր կդարձնի ձեր բալիկի ժամանցը։ Եթե ունեք նմանատիպ հետաքրքիր մտքեր, կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում։

No comments:
Post a Comment