Կոնստրուկտորներով խաղալը խթանում է երեխաների երևակայությունը, զարգացնում միտքը և ինչու չէ, պարզապես հաճելի ժամանց է ապահովում։ Իսկ պատկերարցեք, որ ի լրումն այս ամենին, կոնստրուկտորը լինի հենց երեխայի ձեռքերով պատրաստված։
Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի բժշկական փայտիկներ, ներկեր և կպչուկ (լիպուչկա)։
Հուշումներ

Հուշումներ
- Փայտիկները կարող եք գնել դեղատնից։
- Կպչուկ ժապավեններ վաճառվում են կտորեղենի կրպակներում։
- Փայտիկները ներկելու համար ջրաներկը հարմար չէ, օգտագործեք գուաշ (նկարներում փայտիկները ջրաներկով են ներկվել և ինչքան տեսնում եք, այնքան էլ լավ չի ստացվել)։
Փայտիկները երեխայի հետ միասին ներկելուց հետո համոզվեք, որ դրանք չորացել են, այնուհետև կպցրեք կպչուկները այնպես, ինչպես ցուցադրված է լուսանկարում, այսինքն՝ կեռիկներով մասը մի ծայրին, իսկ փափուկ մակերեսը մյուս ծայրի հակառակ երեսին։
Ահա և այսքանը։ Այժմ ձեր բալիկի հետ միասին կարող եք հետաքրքիր պատկերներ ստանալ ձեր իսկ ստեղծած կոնստրուկտորով։
Ահա և այսքանը։ Այժմ ձեր բալիկի հետ միասին կարող եք հետաքրքիր պատկերներ ստանալ ձեր իսկ ստեղծած կոնստրուկտորով։
No comments:
Post a Comment