Դեն մի նետեք ձվի պահոցը (ячейка), քանի որ այն կարող է օգնել փարատել երեխայի ձանձրույթը: Ձվի ստվարաթղթե պահոցի վրա անցքեր բացեք և երեխային առաջարկեք հաշվելու փայտիկները ոչ շատ խորությամբ մտցնել անցքերի մեջ։
Երբ երեխայի օգնությամբ խաղը պատրաստեք, տվեք նրան խաղալիք մուրճ, որպեսզի հարվածելով փայտիկները ներս մտցնի։Պարզ և զվարճալի այս խաղը նաև օգտակար է, քանի որ նպաստում է աչք և ձեռք կորդինացիային, մանր շարժումների զարգացմանը, գունընկալմանը։