Ե՞րբ սկսել նկարել փոքրիկների հետ։
Մատիկներով ներկարարություն կարելի է սկսել փորձարկել երեխայի՝ ինքնուրույն նստել սովորելուց հետո։ Սակայն յուրաքանչյուր փոքրիկի պարագայում ծնողն ինքը կզգա՝ արդյո՞ք երեխան պատրաստ է ժամանցի այդ ձևին, թե՞ ոչ, արդյո՞ք երեխան պատրաստ է որոշ ժամանակ կենտրոնանալ մի բանի վրա։ Ես իմ տղայի հետ սկսեցի նկարչությամբ զբաղվել 10 ամսականից։ Թե ինչպես նախապատրաստվել ամենափոքրիկների հետ նկարչության առաջին սեանսին, կարդացեք այստեղ։
Նկարե՞լ, թե՞ ոչ. սա է խնդիրը ։)
Նկարել միանշանակ, ինչո՞ւ, պատճառները բազմաթիվ են։
Ինչ խոսք, սրանք պարզապես մի քանիսն են նկարչության բազում առավելություններից։ Ցանկացած ծնող ինքը կարող է նկատել, թե հատկապես իր երեխայի վրա ինչպիսի անդրադարձ է ունենում նկարելու գործընթացը։
Եթե դուք ունեք հետաքրքիր օրինակներ կամ կարող եք համալրել նկարչության դրական կողմերի իմ ցանկը, գրեք մեկնաբանություններում, սիրով կսպասեմ :)

- Նկարչությունն արվեստ է, ծանոթացրեք ձեր բալիկին արվեստի աշխարհին հնարավորինս շուտ։
- Ծանոթացեք ձեր փոքրիկի ներաշխարհին և հույզերին գույների օգնությամբ։
- Ձեր երեխային լիցքաթափվելու և արտահայտվելու այլընտրանքային ձևեր սովորեցրեք. չէ՞ որ նկարչական թերապիայի ներուժը անսահման մեծ է։
- Ստեղծագործ մտածողությունը հմտություն է, որը պետք է զարգացնել, այո, թմբլիկ թաթիկների խզբզանքները նպաստում են ստեղծարարության զարգացմանը։
- Փորձարարություն. թող որ երեխան փորձի իր բոլոր մտահղացումները։
- Գուցե ձեր երեխան նկարիչ կամ արվեստագետ դառնալու պոտենցիալ ունի, տվեք նրան ինքնաճանաչման մեխանիզմներ։
- Մանր մոտորիկայի զարգացում. այս մասին գիտեն բոլոր ծնողները։
- Գույների, երկրաչափական պատկերների, չափերի մասին պատկերացում։
- Խոսքի զարգացում. ընթացքում խոսեք երեխայի հետ, պատմեք և մեկնաբանեք ցանկացած գործողություն, ինչ պատրաստվում եք անել կամ արդեն արեցիք։ Սա բառապաշարը համալրելու հրաշալի առիթ է։ Մի մոռացեք նաև ժխտում կամ հաստատում պահանջող հարցեր ուղղել երեխային։
- Եվ իհարկե, նկարչությունը ձեր ձագուկի հետ հաճելի և հիշարժան ժամանակ անցկացնելու հրաշալի միջոց է։
Ինչ խոսք, սրանք պարզապես մի քանիսն են նկարչության բազում առավելություններից։ Ցանկացած ծնող ինքը կարող է նկատել, թե հատկապես իր երեխայի վրա ինչպիսի անդրադարձ է ունենում նկարելու գործընթացը։
Եթե դուք ունեք հետաքրքիր օրինակներ կամ կարող եք համալրել նկարչության դրական կողմերի իմ ցանկը, գրեք մեկնաբանություններում, սիրով կսպասեմ :)
No comments:
Post a Comment