Միշտ նոր զբաղմունքներ գտնել և հորինել հնարավոր չէ։ Փոխարենը հնարավոր է հետաքրքրացնել հները։ Անգամ փոքրիկ մանրուքը կարող է շատ գրավիչ թվալ երեխային և երկար խաղալու առիթ դառնալ։
Այսպես, օրինակ, մեր նկարչական ժամանցի մեջ թարմություն մտցնելու համար որոշեցի փորձարկել ձվի կճեպը։
Այսպես, օրինակ, մեր նկարչական ժամանցի մեջ թարմություն մտցնելու համար որոշեցի փորձարկել ձվի կճեպը։
- Միջոցներ ծախսելու անհրաժեշտություն չկա։
- Ի տարբերություն գիպսե խաղալիքների՝ շատ հարմար է առավել փոքրիկների համար, քանի որ ծանր չէ։
- Կարող է ձեր փոքրիկի կողմից պատրաստած օրիգինալ և անսպասելի նվեր լինել մտերիմ հարազատների տուն հյուր գնալիս։
- Իսկ եթե նման աշխատանքներ շատ ունեք, կարող եք և չափսոսալ ու մի որոշ ժամանակ անց դեն նետել։
Պարզապես առավոտյան ձվածեղ պատրաստելիս չմոռանաք կճեպը դեն նետելու փոխարեն մանրակրկիտ լվալ հոսող ջրով և չորացնել։
No comments:
Post a Comment