Որոնում

Friday, May 11, 2018

Պլաստիլինի կիրառման հետաքրքիր տարբերակ

Այս անգամ խոսենք պլաստիլինով խաղերի մասին։

Երբեմն երեխային զբաղված պահելու ավելի լավ միտք չի գալիս, քան պլաստիլինով ժամանցը, քանի որ այն ավելի քիչ է «վտանգավոր» կեղտոտվելու և ամեն ինչ կեղտոտելու տեսակետից՝ ի տաբերություն ներկերի, կինետիկ ավազի կամ օրինակ՝ ալյուրով կամ հողի հետ խաղերի։

Բայց շատ հնարավոր է, որ երեխան հոգնել է պլաստիլինով խաղերից կամ շատ փոքր է զանազան կերպարներ և կոմպոզիցիաներ պատրաստելու համար։ Նման իրավիճակների պարագայում ես գտել եմ մի լուծում, որը կարող է նաև ձեզ «փրկել», ինչպես նաև չի խլի շատ ռեսուրս :)

Ի՞նչ է հարկավոր
  • պլաստիլին (ցանկալի է՝ «Play-doh», «Orange Elephant» կամ փափուկ և ոչ շատ կպչուն որակի որևէ այլ պլաստիլին. սրանք շատ հարմարավետ են փոքրիկների համար, քանի որ ի տարբերություն սովորական պլաստիլինների՝ փափկեցնելու, կտրատելու և ձև տալու համար մեծ ջանք չեն պահանջում)
  • մարդկանց, երեխաների, կենդանիների նկարներ պարունակող ոչ պիտանի գրքույկներ, գովազդային բրոշյուրներ
  • երևակայություն  ^_^
Ի՞նչ է անհրաժեշտ անել
Բրոշյուրի նկարները (մարդիկ, կենդանիներ և այլն) համալրել տարբեր աքսեսուարներով, դեկորներով՝ պատրաստած պլաստիլինից։

Օրինակ ես այս աղջկա համար կարմիր գլխարկ պատրաստեցի, որից հետո Արեգը դեղին «գլխարկ» հագցրեց կողքի տղային :)
պլաստիլինի միջոցով խթանում ենք կրեատիվությունը
Լաբորատորիայում աշխատող դպրոցականներին մի-մի բաժակ ջուր տվեցինք։
պլաստիլինով խաղեր
Իսկ այս էջում որոշեցինք դիմակահանդես կազմակերպել։
պլաստիլինով ժամանց
Տիկնոջ համար ես թևնոց պատրաստեցի, իսկ Արեգը՝ ճարմանդ։
պլաստիլինով կրեատիվ
Ծառի ձևավորմանը Արեգը մասնակցել չուզեց, փոխարենը մեծ հաճույքով մասնակցեց տերևները պոկելու գործընթացին, ինչը բավականին նուրբ շարժումներ և կենտրոնացում պահանջող աշխատանք է։
պլաստիլինով ժամանց ամենափոքրերի հետ
Ընդհանուր առմամբ նմանատիպ խաղերը ոչ միայն նպաստում են երեխայի ձեռքի և մատների կառավարման, ձեռքերի համաժամանակյան կիրառման հմտություններին զարգացմանը, այլև խթանում են երևակայությունը, ստեղծարարությունը, «outside the box» մտածողությունը։

Եթե իրականացրել եք նմանատիպ նախագծեր ձեր երեխաների հետ կամ որոշեցիք փորձել այս նյութը կարդալուց հետո, գրեք մեկնաբանություններում և կիսվեք ձեր լուսանկարներով։ Սիրով կսպասեմ ։)

Հ.Գ.

Հուսամ Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Armenia) և սաները չեն նեղանա, որ մեր ստեղծագործական գաղափարների իրացման համար իրենց գրքույկն ենք օգտագործել։

2 comments: