Նկարչական այս նախագիծը շատ հարմար է 2-ից բարձր տարիքի երեխաների հետ աշխատելու համար, քանի որ հետաքրքրասեր, ուսումնասիրող փոքրիկ արվեստագետին հրավիրում է հետազոտելու, փորձարկելու և ստեղծագործելու։
Իսկ ի՞նչ կլինի, եթե ես սա կոտրեմ, իսկ ի՞նչ կլինի, եթե ես սա փշրեմ։
Հավատացեք, նմանատիպ հարցեր հաճախ են ծագում երեխաների մտքում։
Իսկ հիմա պատրկերացրեք, որ մեծահասակաները բարկանալու փոխարեն իրենք առաջարկեն մի նմանատիպ չարաճճիություն անել, ընդ որում, սովորեցնելով, որ նման փորձարկումը կարող է ոչ թե ինքնանպատակ լինել, այլ որևէ նոր և հետաքրքիր բան ստեղծելուն ծառայել։

Եթե ունեք օգտագործված յուղամատիտներ, որոնք կոտրտված են և նկարելու համար այլևս այնքան էլ հարմար չեն, ճիշտ ժամանակն է դրանցից ազատվելու։ Մնում է վերցնել մի հին կամ ոչ շատ սուր քերիչ և սպիտակ թղթեր։
Տարբեր գույների յուղամատիտները երեխայի հետ միասին քերեք թղթերի վրա, երեխային առաջարկեք մատիկներով «նկարել» ստացված քերուքով, իսկ երբ ամեն ինչ պատրաստ է, ձեր ստեղծագործությունների վրա յուղաթուղթ (կալկա) դրեք և զգուշորեն արդուկեք։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Քերուքի այն չափաբաժինը, որ տեսնում եք այս լուսանկարներում չափազանց շատ է։ Իրականում առաջին իսկ փորձից հետո, հասկանալով, որ ցանկալի արդյունքը չի ստացվում, մենք կիսով չափ քչացրինք մատիտի քերվածքները յուրաքանչյուր թղթի վրայից, քանի որ մեծ քանակի դեպքում փշրանքներն իրար շատ մոտ են գտնվում և հալվելիս անմիջապես խառնվում են իրար՝ վերածվելով անորոշ գույնի և ձևի զանգվածի։
Եթե ցանկանում եք, որ ձեր կանխորոշած պատկերը դրոշմվի կամ գույները իրար շատ խչառնվեն, յուրաքանչյուր թղթի վրա շատ քիչ քանակի քերվածք լցրեք ;) Հուսամ՝ հաջորդ անգամ մեզ մոտ էլ ավելի հաջող կստացվի, թեպետ այս պատկերներն էլ բավական հետաքրքիր և ոգեշնչող են։

No comments:
Post a Comment