Փաթեթավորման համար նախատեսված մանր փուչիկներով ցելոֆանը անկասկած երեխաների սիրելի իրերից է, և դա հրաշալի է, քանի որ մատիկներով փուչիկները պայթեցնելը ոչ միայն զվարճալի է, այլև խիստ օգտակար։
Իսկ փորձե՞լ եք փուչիկների ճայթճայթուն կազմակերպել ոչ թե մատիկներով, այլ ոտիկներով։ Ուրեմն այսպես, ձեզ անհրաժեշտ է՝
Բոկոտն փոքրիկի ոտիկների ամբողջ մակերեսով արվող այս մերսումը հրաշալի ռելաքսացիոն և ընդհանուր մոտորիկայի զարգացմանը խթանող գործառույթներ է կատարում։ Փորձեք այս պաղը հատկապես երեկոյան ուշ ժամի, և ձեր լիցքաթափված ու հոգնած փոքրիկի հանգիստ քունը ապահովված է։
Արվեստասեր ծնողների և բալիկների համար խաղը կարող է պարզապես սպորտային ժամանցից վերածվել նաև նկարչական֊ճանաչողական պարապմունքի։
Ինչպե՞ս
Մանր փուչիկներով ցելոֆանի երկու կտոր ոտնամանների պես կապում եք երեխայի ոտքերին, այնուհետև բալիկին առաջարկում եք ցելոֆանի ստորին մակերեսին վրձնով ներկեր քսել և պարզապես քայլել սպիտակ թղթի վրայով։
Ես, որպեսզի տղայիս զբոսանքի համար ավելի մեծ մակերես ապահովեի, մոմլաթե սփռոցը շրջեցի հակառակ երեսով, և մենք քայլեցինք դրա վրայով։
Իրականում փուչիկների կլոր֊կլոր արտապատկերում չկարողացանք ստանալ, քանի որ դրա համար մի փոքր ավելի խոշոր փուչիկներով ցելոֆան է անհրաժեշտ, քան մեր ունեցածն էր, ինչպես նաև ջրաներկն էլ բավարար մածուցիկ չէր, այլ մի տեսակ չորացել էր, և այնուամենայնիվ Արեգին հետաքրքիր էր հետևել իր գունավոր ոտնահետքերին։
Իսկ փորձե՞լ եք փուչիկների ճայթճայթուն կազմակերպել ոչ թե մատիկներով, այլ ոտիկներով։ Ուրեմն այսպես, ձեզ անհրաժեշտ է՝
- մոտ մեկ մետր երկարությամբ ճայթճայթուն ցելոֆան
և - մի փոքրիկ ավազակ, ով պարաստ է վազվզել ցելոֆանի վրայով և իսկական ասպատակություն կազմակերպել։
Արվեստասեր ծնողների և բալիկների համար խաղը կարող է պարզապես սպորտային ժամանցից վերածվել նաև նկարչական֊ճանաչողական պարապմունքի։
Ինչպե՞ս
Ես, որպեսզի տղայիս զբոսանքի համար ավելի մեծ մակերես ապահովեի, մոմլաթե սփռոցը շրջեցի հակառակ երեսով, և մենք քայլեցինք դրա վրայով։
Իրականում փուչիկների կլոր֊կլոր արտապատկերում չկարողացանք ստանալ, քանի որ դրա համար մի փոքր ավելի խոշոր փուչիկներով ցելոֆան է անհրաժեշտ, քան մեր ունեցածն էր, ինչպես նաև ջրաներկն էլ բավարար մածուցիկ չէր, այլ մի տեսակ չորացել էր, և այնուամենայնիվ Արեգին հետաքրքիր էր հետևել իր գունավոր ոտնահետքերին։
Եթե դուք փուչիկների արտապատկերման ավելի հաջող փորձ եք ունեցել, չմոռանաք մեկնաբանություններում պատմել և կիսվել լուսանկարներով։
No comments:
Post a Comment